Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայրիկյանը դեռ սրիկաներ է փնտրում

Հայրիկյանը դեռ սրիկաներ է փնտրում
24.10.2013 | 14:53

«Հստակ յայտարարել եմ` նա, ով ասում է կամ ասում էր, որ յունուարի 31-ին իմ վրայ կրակոց չի եղել, նա սրիկայ է», -գրել է Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում: Ըստ ժամանակացույցի, այն տեղադրվել է Հայրիկյանի երեկվա ասուլիսից հետո, երբ նա հայտարարել է, թե երեք օրից մեկնում է արտասահման բուժզննման և երեք օրից էլ վերադառնալու է: Բայց Հայրիկյանը այս ամենը ասել էր հայտարարելուց հետո, թե իրեն Բելգիայում և Հոլանդիայում առաջարկել են հպատակություն ընդունել ու ստանալ մարդուն անհրաժեշտ ամեն ինչ, նույնիսկ` բուժօգնություն: Հայրիկյանն ասել էր, թե ով խռովում, հեռանում է Հայաստանից, նրան ազգային հերոս են սարքում, ու թե ինքը որոշի ուրիշ երկրի հպատակություն ընդունել ազգային հերոս կդառնա, հակառակ պարագայում` որպես Հայրիկյան կվերադառնա Հայաստան: Նկատենք, որ Հայրիկյանը այլևս օրիգինալ չէ ոչ թե այն պատճառով, որ վաղուց կանխատեսելի է դարձել, այլ որ մտքերի կրկնաբանությունը նրան պարզապես ոչ ակտուալ է դարձնում հասարակության ընկալումներում: Ֆեսբուքյան գրառման մեջ նա կրկին փորձում է բռնել նրանց օձիքից, ովքեր ինչ-ինչ կասկածներ են ունեցել նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում իր հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Եթե մէկը չի ենթարկուել դաւադիրների խաղերին ու նման բան չի ասել, մտահոգուելու բան չունի: Իսկ եթէ ասել է ու չի զղջացել իր ստի համար, ուրեմն իսկապես սրիկայ է: … Թող հրապարակաւ ասեն, որ սխալուել են, որ ընկել են ազդեցութեան տակ ու զղջում են, եւ ես ինքս ներողութիւն կխնդրեմ խիստ արտայատուելուս համար: Թէ չէ, ի՞ նչ է ստացւում. իրենք կարող են օտար պետութեան պաշտոնեայի հրահանգով ինձ վիրաւորել, իսկ իրենց կարգի հրաւիրելս անթոյլատրելի՞ են համարում, այսինքն` ես ինձ սրիկաներից պաշտպանելու իրաւունք չունե՞մ», -գրել է Հայրիկյանը:

Սրիկաների փնտրտուքը, փաստորեն, Հայրիկյանի համար դեռ չի ավարտվել: Անկախության «հայրը» այնքան է տարվել այդ գործով, որ մոռացել է յուր իրական կոչման մասին: Ենթադրում ենք, որ «այլ պետություն» ասելով Հայրիկյանը նկատի է ունեցել Ռուսաստանը, իսկ այս օրերին, երբ ամենուր քննարկվում է Զորի Բալայանի հայտնի նամակն ու իշխանության մոտեցումները` ՄՄ մտնելու առումով, Հայրիկյանը դեռ սրիկաներ է փնտրում` այդ այլ երկրի կոտեքստում Հայաստանի այսօրվա իրականության խնդիրների մասին բարձրաձայնելու փոխարեն: Մնում է ցավալիորեն մտածել, որ Պարույր Հայրիկյանը սպառել է իր` քաղաքական գործչի պոտենցիալը ու դաշտում մնալու խնդիրը լուծում է կենցաղային մակարդակի խոսակցություններով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ